Գյումրու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը բոլորովին այլ տեսք ունի․ Նախարարը լուսանկարներ է հրապարակել
Մի քանի ամսվա մեջ Գյումրու մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը բոլորովին այլ տեսք ունի` նորոգված, վերազինված, բուժսպասարկման, ծառայությունների նոր որակով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նշենք, որ նախարարն երեկ այցելել է Գյումրի՝ «Պատվաստումային օր» միջոցառմանը մասնակցելու համար։ Առողջապահության նախարարության հրապարակած տվյալերի համաձայն՝ կատարվել է շուրջ 400 պատվաստում։
Ավանեսյանը նաև շրջել է մի շարք բուժհաստատություններում։






