Գյումրիում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 18.31 տոկոսը
Թիվ 31 Տարածքային ընտրական հանձնաժողովի հայտնած տվյալներով՝ Գյումրիում ժամը 17։00-ի դրությամբ՝ 82 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն քվեարկելու իրավունք ունեցող 109 հազար 453 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 հազար 43 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 18.31 տոկոսը։
Գյումրիում այսօր 6-րդ անգամ քաղաքապետ են ընտրում։ Ընտրությունը համամասնական ընտրակարգով է՝ ընտրելով կուսակցությանը կամ դաշինքին, քաղաքապետ է դառնում առավելագույն ձայներ հավաքած ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն։
Հիշեցնենք , որ ընտրապայքարում են 10 քաղաքական ուժեր՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, իսկ ավագանու թեկնածուների ընդհանուր թիվը 287 է։ Ընտրված ավագանու կազմում լինելու է 33 անձ, գրում է SHANTNEWS -ին։