շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան

Երեկ վարչապետի հետ հանդիպմանը տավուշցի գյուղապետերին ասել են, որ ոչ մի բան էլ չի փոխվում, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է լինելու, փուլային, բայց շատ արագ՝ օրերի, շաբաթների ընթացքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Ասել են՝ հանձնումն անկասելի է: Դա իրենց կարծիքն է, որ անկասելի է: Իսկ թե իրականում անկասելի է, թե ոչ, կապրենք, կտեսնենք: Իշխանությունը փորձել է բոլորին փաստի առաջ կանգնեցնել՝ դրանով զրկելով ժամանակից, որ ինքնակազմակերպվեն կամ գործողություն անեն, բայց մի քանի օր սպասեք, կտեսնեք՝ ով է ում փաստի առաջ կանգնեցրել»,-ասաց Պետրոսյանը։

 

  • Կիսվել: