հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գուրգեն Մելքոնյանը կպատասխանի «ծիկին» Զախարովային. Անդրանիկ Քոչարյան

Գուրգեն Մելքոնյանը կպատասխանի «ծիկին» Զախարովային. Անդրանիկ Քոչարյան

Դա ընդդիմության ցանկությունն է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը եւ նմանատիպ հանդիպումները դրդում են Ռուսաստանին եւ Ադրբեջանին էսկալացիոն քայլերի:

«Իրականում այդպիսի լարվածության օջախ պետք է չլիներ: Լարվածության օջախի մասին մենք ավելի շատ ենք խոսում, քան պետք է խոսեն հանդիպումից հետո»,-ասաց նա:

Արձագանքելով ԵՄ դիտորդների նկատմամբ ընդդիմության քննադատություններին, որ նրանք ընդամենը իրավիճակն արձանագրում են, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «ԵՄ արձանագրումնեը մնայուն փաստեր են: Ցանկացած պահի, երբ մենք ունենանք այդ հնարավորությունները, այդ արձանագրումները կօգտագործենք: Երբ ՄԱԿ-ի բանաձեւերն ընդունվում էին, մենք ասում էինք՝ ՄԱԿ-ի բանաձեւերի են, հետո՞: Բայց 44-օրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ մեզ աջակիցներ չկան, որտեղ գոյություն ունեն այդ բանաձեւերը:

Հիմա, երբ մենք ասում ենք, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումներն անելու են իրենց գործը, երբ սեղանի շուրջ նստելուց կասենք՝ մենք գուցե մշտադիտարկող սարքերով չենք արել, բայց ԵՄ-ն արդեն 209-ից ավել դիտորդներ ունի եւ կարող է ավելացնել: Ամեն մի արձնագրում ունի իր արժեքը: Դրանք ձեւակերպված փաստեր են, որոնք հաստատվում են հավաքական փաստարկման միջավայրում»:

Ինչ վերաբերում է նրան, որ ՌԴ–ն հայտարարում է, որ ԵՄ դիտորդները վերածվում են նատոյական ուժերի Հայաստանում, պատգամավորը պատասխանեց․ «Ծիկին Զախարովա՞ն է ասել, կարծում եմ՝ Գուրգեն Մելքոնյանը այդ հարցին կպատասխանի»։

  • Կիսվել: