շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ԳՇ պետը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նույն զորամասում պաշտոնյաների որդիների ծառայելու մեջ

ԳՇ պետը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նույն զորամասում պաշտոնյաների որդիների ծառայելու մեջ

Ցանկացած մեծ զորամասում, որտեղ 1000 զինծառայող է ծառայում, կգտնենք 2 հոգի, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են ինչ-որ պաշտոնյայի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասա ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով «Auroranews.am»-ի կողմից հրապարակված «էլիտար» զորամասի մասին հոդվածին:

Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ իրենց ծառայությունն անցկացնում են մեկ զորամասում:

«Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Զորամասում 1000 զինծառայող է ծառայում, երկու կամ երեք հոգի ինչ-որ մեկի հետ կապված են»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում:

«Այս պահի դրությամբ զորամասը մարտական հերթապահություն է կատարում»,- նշեց նա:

  • Կիսվել: