շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԳՇ պետն իր համակիրների հետ հակասահմանադրական քայլ է կատարել. Գրիգորյան

ԳՇ պետն իր համակիրների հետ հակասահմանադրական քայլ է կատարել. Գրիգորյան

ԳՇ պետն իր համակիրների հետ իրեն դրել է Սահմանադրությունից դուրս և հակասահմանադրական քայլ է  կատարել՝ միջամտելով քաղաքականությանը: Այս մասին այսօր ՛՛Սիվիլնեթի՛՛ եթերում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ի դեպ՝ հանրայի  քննարկումներում շատ է խոսվում, իբր թե անվտանգության հարցերով են միջամտել, և հղում են անում Սահմանադրությանը: Ես զարմացած եմ՝ Սահմանադրության մի տողն ասում է՝ քաղաքակն չեզոքություն պետք է պահպանել, մյուս տողն ասում է, որ անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերը պետք է լուծեն, ուստի անվտանգությունը չի կարող վերաբերել քաղաքականությանը, անվտանգությունը վերաբերում է տարածքային ամբողջականությանը՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ ԳՇ-ն չհաշվարկված քայլ է կատարել, որը չուներ, նրա խոսքորով, քաղաքական տրամաբանություն: ՛՛Այս պահին մենք գնում ենք հանգուցալուծման և շարունակաբար կատարելու ենք բանակի բարեփոխումները՛՛,-վստահեցրեց ԱԽ քարտուղարը:

  • Կիսվել: