կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԳՇ պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ. կքննարկվի իրավիճակը շփման գծում

ԳՇ պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ. կքննարկվի իրավիճակը շփման գծում

ՀՀ ազգային ժողովի փակ նիստում քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել փակ նիստում:

Համապատասխան որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 63 կողմ, 17 ձեռնպահ ձայն:

Առաջարկվել է հարակից զեկուցման հնարավորություն տալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:

Այս որոշման նախագիծը ևս քվեարկությամբ ընդունվեց:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որն իրենք առաջարկել էին հրավիրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարին, սակայն Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ կառավարությունն այսպես է նպատակահարմար գտել՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարն ու ԳՇ պետի տեղակալը գան ԱԺ:

  • Կիսվել: