շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: