երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Գորիսում մառախուղ է, Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Գորիսում մառախուղ է, Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Գորայք-Սարավան ավտոճանապարհին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

  • Կիսվել: