կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի կալանավորվի. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։

Դատարանի որոշման հրապարակումից հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարուցված քրեական գործերը շինծու են, այդ պատճառով էլ արդարությունը հաղթեց. «Դատարանն օբյեկտիվությունը պահպանեց»։

Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանն էլ ասաց, որ դատարանը մերժել է միջնորդությունը՝ բավարար հիմքերի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով եւ 34-225.1-րդ հոդվածի 1-ին մասով։

  • Կիսվել: