հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ղրիմի ազատագրումն անպայման տեղի կունենա». Զելենսկին թերակղզու վերաինտեգրման խորհուրդ է ստեղծել

«Ղրիմի ազատագրումն անպայման տեղի կունենա». Զելենսկին թերակղզու վերաինտեգրման խորհուրդ է ստեղծել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստեղծել է Ղրիմի ապաօկուպացման և վերաինտեգրման խորհուրդ՝ ընդգծելով, որ 2014 թվականին Ռուսաստանի կողմից գրավված թերակղզու ազատագրումը «անպայման տեղի կունենա»։ Հայտարարությունն արվել է Կիևում 1944 թվականին Ղրիմի թաթարների տեղահանության տարելիցին նվիրված հանդիպմանը, հայտնում է golosameriki.com-ը։

Զելենսկին նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են գիտակցում, որ անհնար է «վերադարձնել խաղաղությունը միջազգային հարաբերություններին և միջազգային իրավունքի ողջ ուժին»՝ առանց Ղրիմի վերադարձի:

«Մենք շարունակում ենք մեր աշխատանքը Ղրիմի ազատագրման ուղղությամբ. դա անպայման տեղի կունենա՝ նրա ամբողջական վերադարձը Ուկրաինայի պետական համակարգ: Մենք պատրաստվում ենք Ղրիմի վերաինտեգրմանը. ես հրամանագիր եմ ստորագրել մեր Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի վերաինտեգրման և ապաօկուպացման խորհրդատվական խորհրդի մասին»,- ասել է Զելենսկին թաթար համայնքի ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ թերակղզին Ռուսաստանից հետ վերցնելը Ուկրաինայի առանցքային նպատակներից է։

  • Կիսվել: