երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։

Ձեզ ցուցաբերված բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում Ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է Ձեր ռազմավարական ուղեգծի, որն ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։

Ղազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախա-հայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի։

Օգտվելով առիթից՝ հարգելի՛ Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի ժողովրդի իրականացվող Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»։

  • Կիսվել: