հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ-ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ․ Լեո Դոքերթի

Ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ-ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ․ Լեո Դոքերթի

Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։

«Մենք միշտ հստակ ասել ենք, որ շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ ՄԹ–ն կայուն խաղաղություն է ուզում, և դրան հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել»,– ասաց նա։

  • Կիսվել: