Գևորգ Պետրոսյանը՝ իր զգացողությունների մասին
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում կիսվել է իր զգացողություններով։
«Մի տեսակ ցգացողություն ունեմ, որ հեռու չէ այն գեղեցիկ օրը, երբ մեր երկրից վազելով փախնելու են ատելության խոսքն օրնիբուն քարկոծող, բայց և անձամբ լավագույն օրինակ ծառայող, անբան ու ձրիակեր, ապօրինի հանձնարարություններ տվող ու կատարող, ավանդական արժեհամակարգի քանդման պիղծ գործին ծառայող, պետական հիմնարկներն ընտանեկան կոոպերատիվի վերածած և պետական բյուջեն քաղաքավարի դատարկող պաշտոնյաները...»,- մասնավորապես գրել է նա։