շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գեւորգ Պետրոսյանը Հրաչյա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով է հանդես եկել

Գեւորգ Պետրոսյանը Հրաչյա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու առաջարկով է հանդես եկել

Ես այն կարծիքին չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է սպասում իրեն Սյունիքում. Այսինքն նման դեպքերում ԱԱԾ-ն ուսումնասիրում է տեղում իրավիճակը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ես երկու վարկած ունեմ, թե ինչու նա գնաց Սյունիք՝ լավ իմանալով, որ պետք է խայտառակվի: Նա գնաց Սյունիք, որովհետեւ Սյունիքին այն եզակի մարզերից է, որտեղ կա ժողովրդի միասնական վերաբերմունք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Անթաքույց է արտահայտում իր դժգոհությունը: Այս հանգամանքից ելնելով Նիկոլ Փաշինյանն իր կարճ խելքով ասեց՝ սպասի էթամ Սյունիքին կոտրեմ, հետո ինձ հեշտ կլինի այստեղ հարցերը լուծել: Բայց  սյունեցին իրեն երեք մատի կոմբինացիա ցույց տվեց»,-ասց նա:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ «Իմ քայլի» որոշ պատգամավորներ հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել Սյունիքում. «Այսինքն անբարոյականի տղա ասելը համարվում է ջերմ ընդունելությո՞ւն: Եթե դա իրենց համար ջերմ վերաբերմունք է, եկեք ես ձեզ կարգին ջերմ վերաբերմունք ցույց տամ: հասկաանք, որ ուզում եք անցողիկ տեղ զբաղեցնել ապագա ցուցակում, բայց միթե  կարելի է հաճոյանալ սեփական պատիվդ գնդակահարելո»:

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե այո, պետք է ստորացնելով բերման ենթարկեն Սյունիքում խուլիգանություն թույլ տվածներին, որոնք հրապարակավ հայհոյում էին վարչապետին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ դրանով նա խախտել է Սահմանադրության 3-րդ հոդվածըմ որտեղ նշված է, որ մարդը բարձրագույն արժեք է: Քրեական դատավարության 9-րդ հոդվածում հստակ ասվում է, որ քրեական դատավարության իրականացումը չի կարող զուգորդվել որեւէ պաշտոնյայի կողմից մարդու արժանապատվությունը ստորացնելով»:

 

Նա տեղեկացրեց, որ ինքն ու եւս մի անկախ պատգամավոր ստորագրել են հայտարարություն, որով միջնորդում են ԱԺ երեք խմբակցություններին, որ իրենք հանդես գան էթիկայի հանձնաժողով ձեւավորելու միջնորդությամբ: «Եթե դա ասի մի համատիրության լիֆտյորչիկ կամ մի կաչագար, կասեմ՝ դե մարդ ա, ասել ա: Պատգամավորն իրավունք ունի՞ ասելու, որ բերման ենթարկեք ստորացնելով:

Նրա խոսքով, Սյունիքի  մի շարք համայնքների ղեկավարների նկատմամբ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով՝խուլիգանություն. «Այդ հոդվածի երրորդ մասն ասում է, որ բռնություն է գործադրել, կամ դրա սպառնալիք: Համայնքի ղեկավարներից ո՞ր մեկն է բռնություն գործադրել: Այստեղ ընդհանրապես չկա հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Անգամ հայհոյանք տվողն էլ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք  չի ունեցել: Այդտեղ եթե մեկն արժանի էր նման վերաբերմունքի, դա Նիկոլ Փաշինյանն էր:

Մյուս կողմից երբ ասում են՝ մարդկանց ստորացնելով բերման ենթարկեք, դա բռնության կոչ չի՞»,-ասաց նա:

 

  • Կիսվել: