երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները

Գերմանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումները

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար Տոբիաս Լինդների հետ: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Դեսպան Ենգիբարյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ճգնաժամի վերացման ուղղությամբ քայլեր իրականացնելու հրատապությունը: Դեսպանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի: Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգման դեպքերին: Ընդգծվել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն և էթնիկ զտման քաղաքականություն:

Դեսպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարձակումներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցությանը և գոհունակությամբ արձանագրել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան:

  • Կիսվել: