Գերմանիայի կանցլերը Ուկրաինայի հարցով բանակցում է կողմերի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուկրաինական խնդրի շուրջ բանակցություններ է վարում բոլոր կողմերի՝ ՌԴ և Ուկրաինայի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Գերմանիայի կառավարությունից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ ՌԴ և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման հարցում աջակցելու համար:
Զելենսկու գրասենյակից հաղորդել են, որ Պուտին-Զելենսկի հանդիպում տեղի կունենա միայն կրակի դադարեցումից և ռուսական զորքերի հետքաշումից հետո: