հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գերիներ, անհետ կորածներ, քարտեզներ. ՌԴ ԱԳՆ-ն խոսել է տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրների մասին

Գերիներ, անհետ կորածներ, քարտեզներ. ՌԴ ԱԳՆ-ն խոսել է տարածաշրջանում առկա հումանիտար խնդիրների մասին

ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության գոտում կրակի ու մարտական գործողությունների դադարեցման մեկ տարվա առթիվ տարածած հայտարարության մեջ անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև դեռ չլուծված մնացող հումանիտար խնդիրներին: 

«Շարունակում ենք ջանքեր գործադրել` տարածաշրջանում առկա հումանիտար բոլոր, այդ թվում` բոլոր պահվող անձանց ազատ արձակման, անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործընթացին աձակցելու, զոհվածների մարմինների փոխանցման, ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներն ամբողջ ծավալով հանձնելու խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով: Արդիական է մնում նաև կրոնա-մշակութային և պատմական ժառանգության օբյեկտների պահպանման հարցը:

Մտադիր ենք մեր գործընկերների հետ համատեղ հետևողականորեն կյանքի կոչել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, որ տեղ են գտել 2021 թ. հունվարի 11-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարության մեջ: Բարձր ենք գնահատում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ ծրագրերի շուտափույթ կյանքի կոչման անհրաժեշտությունը, դա կնպաստի Հարավային Կովկասի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: