Գերազանցեցիք Ձեր պարտականությունները. Թեհմինա Վարդանյանը՝ փոխքաղաքապետին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս պահին ընթանում է Երևանի ավագանու նիստը:
Վարչապետի հրաժարականի պահանջով ուղերձ է ներկայացվել Երեւանի ավագանուն, սակայն Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այն չներառեց հերթական նիստի օրակարգում, ինչն առաջացրեց ընդդիմադիր ՛՛Լույս՛՛ խմբակցության անդամների դժգոհությունը:
Այս առնչությամբ ելույթ ունեցավ ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որն ասաց, որ փոխքաղաքապետը գերազանցել է իր պարտականությունները, եւ կարող էին այդ հարցը ներառել օրակարգում:
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ հետաքրքրվեց, թե ինչն է խանգարում այդ հարցը դնել քվեարկության՝ ըստ օրենքի դրույթների: Նա եւս նշեց, որ որեւէ սխալ այդտեղ չկա, եւ խոսքը միայն օրակարգում ներառելու մասին է: