երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Գեորգի Կուտոյանի մահը չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Գեորգի Կուտոյանի մահը չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)

Ընդհանրապես մտածելու տեսանկյունից մարդը և պետական համակարգը այդպիսի հատկություն ունի ընդհանուր կոնտեքստի մեջ դնելու, բայց այս պահին հետաքննությամբ ձեռք բերված նախնական տվյալների տրամաբանության շրջանակներում ես կարծում եմ չպետք է դնել լայն կոնտեքստի մեջ, այլ սա առանձին դեպք պետք է դիտարկել։ Այս մասին այսօր  ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելիս լրոագրողների՝ մտահոգիչ չէ՞, որ արդեն 3-րդ նախկին պաշտոնյան է փաստորեն մահանում հարցին պատասխանեց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ բոլորն են հետաքրքրված, որպեսզի ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետաքննությունը հնարավորինս բաց լինի և հանրությունն ամբողջովին տեղյակ լինի։

«Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ դեպքը կհետաքննենք, և հանրությանը կներկայացնենք»,-նշեց նա։

Լրագորղների այն հարցին թե ինչու Նիկոլ Փաշինայնը  ցավակցություն չի ուղարկել, Գրիգորյանն պնդեց՝ ուղարկել է։Այն պնդմանը թե ցավակցությունը կառավարությունից է, Գրիգորյանը պատասխանեց  «Հենց դա նշանակում է, որ վարչապետը ցավակցություն ուղարկել է, բոլորիս համար ողբերգական դեպք է, կարծում եմ՝ քննարկման հարց չէ»։

ԱԱԽ քարտուղարը կոչ արեց բոլորին զսպվածություն ցուցաբերել։ «Սա պատասխանատու պահ է, բռնության և ցանկացած այլ կոչ աընդունելի է, ողբերգությունն այնպիսին է, որ բոլորս պատասխանատվություն պետք է ունենանք»։,- ասաց նա։

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ 2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: