չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Գեղարքունիքի մարզպետի «արկածները» Վարդավառի օրը․ նա ոչ սթափ, Mercedes-ով ավտովթարների պատճառ է դարձել

Գեղարքունիքի մարզպետի «արկածները» Վարդավառի օրը․ նա ոչ սթափ, Mercedes-ով ավտովթարների պատճառ է դարձել

Կոտայքի մարզում, այսօր` հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի  36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը եղել է ոչ սթափ (խմած)։

Կայքի տեղեկություններով՝  ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այս վթարը, Կ․ Սարգսյանը Դիլիջանում նույնպես ավտովթարի մասնակից  է եղել, ով այնուհետև խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։ Նա Գեղարքունիքի մարզպետն է։

  • Կիսվել: