երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան

Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան

Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի արդյունքներ, քանի որ խոսքը գնում է ոչ միայն հասարակ սպառողների մասին, այլ նաեւ բիզնեսների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։

«Իշխանությունները գնում են միայն պոպուլիստական քայլերի։ Անցած տարի երկրի բարձրագույն պաշտոնյան հայտարարում էր, որ գազը չի թանկանալու, 2 օր առաջ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ապրիլին գազի գինը հնարավոր է՝ բարձրանա, դրանից հետո խմբակցության ղեկավարը կրկին հայտարարեց, որ նման քննարկում չկա»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, ռուսական կողմի հետ դեռ երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը կքննարկվի:

«Երբ խոսքը երկարատև պայմանավորվածությունների մասին է, միշտ կողմերը պայման են առաջադրում գնագոյացման մեջ բանաձև դնել: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,- ասել է փոխվարչապետը։

  • Կիսվել: