կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գայի պողոտայում 8 տուն կքանդվի․ բնակիչներին նախօրոք չեն ծանուցել․ Մարության

Գայի պողոտայում 8 տուն կքանդվի․ բնակիչներին նախօրոք չեն ծանուցել․ Մարության

Երևանի քաղաքապետի հրամանով այսօր քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները: Այս մասին գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Տեղեկացնում ենք, որ այսօր Երևանի քաղաքապետի հրամանով քանդվելու են Գայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները:

Ըստ բնակիչների, իրենց քանդման մասին նախօրոք չեն ծանուցել, տվել են երկու օր տարածքը ազատելու համար:

Խնդրում ենք անդրադառնալ այդ խնդրին»,- գրել է նա։

  • Կիսվել: