երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Գալուզինն ու Խալաֆովն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

Գալուզինն ու Խալաֆովն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

Այսօր Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

՛՛Ռուս-ադրբեջանական համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ ներառյալ ընթացիկ օրակարգի ամենաարդիական հարցերը, դիտարկվել են առարկայական և դաշինքային ոգով։

Մանրամասն քննարկում է իրականացվել մի շարք տարածաշրջանային և միջազգային թեմաներով։

Մայիսի 25-ին Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների շփումների լույսի ներքո հատկապես ընդգծվել է նրանց կողմից ձեռք բերված բոլոր եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը՛՛,- ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: