Գագիկ Ծառուկյանը՝ Արթուր Վանեցյանի հետ համագործակցության մասին
Չկա այդպիսին բան, թե Վանեցյանը «գալիս է» ԲՀԿ։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյնի հետ հնարավոր համագործակցությանը:
«Այդպիսի խոսակցություն չի եղել, չկա և չի էլ կարող այդպիսի բան լինել: Այդ մասին ինքն էլ է հայտարարել»,- ասել է Ծառուկյանը:
2019 թվականի սեպտեմբերին մամուլում շրջանառվեց, թե Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի, Վանեցյանն առաջիկայում կանդամակցի ԲՀԿ-ին: