շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ֆրենք Փալոն․ Ադրբեջանը թույլ է տվել տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ

Ֆրենք Փալոն․ Ադրբեջանը թույլ է տվել տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի հիմնադիր համանախագահ, Նյու Ջերսիի դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը թվիթերում անդրադարձել է հայ ռազմագերիների, պատանդների ու զոհվածների մարմինների որոնումների խնդրին։

«Անցյալ տարվա հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը:
 
Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ` այս խնդիրները անհապաղ լուծելու համար»,- գրել է Ֆրենք Փալոնը:

  • Կիսվել: