ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Freedom House»-ը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում վերտառությամբ տարեկան զեկույցը. Հայաստանը բարելավել է իր դիրքը

«Freedom House»-ը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում վերտառությամբ տարեկան զեկույցը. Հայաստանը բարելավել է իր դիրքը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: 

Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04:

Ի դեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: 

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

  • Կիսվել: