երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանին դատապարտելուն և արցախցիների իրավունքի երաշխավորմանն ուղղված բանաձևը

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանին դատապարտելուն և արցախցիների իրավունքի երաշխավորմանն ուղղված բանաձևը

Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին կքննարկի Ադրբեջանին դատապարտելուն և հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը երաշխավորելուն ուղղված բանաձևը, տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից:

Նշվում է, որ բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ինչպես նաև պահանջվում է հայ բնակչության Արցախ վերադարձի իրավունքի երաշխիքը:

՛՛Ֆրանսիայի Սենատը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին քննարկման է ներկայացրել բանաձև, որն ուղղված է Արցախում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն, ագրեսիայի ցանկացած փորձ կանխելուն, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, որով կոչ է արվում նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել հայ բնակչության Արցախ վերադարձի իրավունքի երաշխիք՛՛,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: