Ֆրանսիան ողջունել է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Ֆրանսիան ողջունում է հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության պաշտոնական էջից:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ֆրանսիան ի գիտություն է ընդունում ընտրությունների հաջող անցկացման վերաբերյալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մարդու իրավունքների միջազգային բյուրոյի՝ ընտրությունների դիտարկման առաքելության նախնական եզրակացությունները։
Ֆրանսիան լիահույս է, որ այս ընտրությունները թույլ կտան Հայաստանին լուծել իր առջև ծառացած բազմաթիվ խնդիրները։ Մենք կրկին հայտարարում ենք այդ ուղղությամբ Հայաստանին սատարելու մեր վճռականության, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նրա ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը մեր անսասան հավատարմության մասին՛՛: