հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց եկեք բարեկամություն չանենք Ֆրանսիայի հետ՝ ՌԴ-ի հաշվին. Վանեցյանը՝ Соловьёв LIVE-ի եթերում

Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց եկեք բարեկամություն չանենք Ֆրանսիայի հետ՝ ՌԴ-ի հաշվին. Վանեցյանը՝ Соловьёв LIVE-ի եթերում

Ռուսերենը մշակույթի լեզու է, և ես կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի նաև այն պատճառով, որ մեր գլխավոր գործընկերը, մեր տնտեսական գործընկերները Ռուսաստանը և ռուսախոս երկրներն են: Այս մասին Соловьёв LIVE-ի եթերում ասել է ՛՛Պատիվ ունեմ՛՛ դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

Նա նաև հավելել է. ՛՛Ֆրանսիան, անշուշտ, մեր բարեկամն է, բայց եկեք բարեկամություն չանենք Ֆրանսիայի հետ Ռուսաստանի հաշվին։ Հայաստանում պետք են մարդիկ, որոնք հասկանում են՝ ինչ է պետությունը, Հայաստանում պետք են ուժեղ մարդիկ՝ զինվորական կարգապահությամբ՛՛:
 

 

  • Կիսվել: