շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան հավատարիմ է մնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան Ալիևի և Փաշինյանի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է. ՛՛Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն՛՛:

Նշենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը համաձայնել է միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցության պայմանով: Ըստ Ալիևի` դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա։

Մեկնաբանելով Ալիևի խոսքերը՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպման` հաստատելով, որ այն կարող է տեղի ունենալ միայն Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։

  • Կիսվել: