հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիացի մտավորականները պահանջել են անհապաղ վերադարձնել հայ գերիներին

Ֆրանսիացի մտավորականները պահանջել են անհապաղ վերադարձնել հայ գերիներին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ քաղաքական ու հասարակական 158 գործիչ հայտարարություն տարածեց՝ պահանջելով պաշտոնական Փարիզից քայլեր ձեռնարկել ՄԽ համանախագահության աշխատանքն ակտիվացնելու ու Ադրբեջանում պահվող հայ գերիներին տուն վերադարձնելու համար:

Այս մասին հայտարարել է 1lurer.am-ը:
 
-Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ քաղաքական ու հասարակական 158 գործիչ հայտարարություն տարածեց՝ պահանջելով պաշտոնական Փարիզից քայլեր ձեռնարկել ՄԽ համանախագահության աշխատանքն ակտիվացնելու ու Ադրբեջանում պահվող հայ գերիներին տուն վերադարձնելու համար:
 
-Բաց նամակի հեղինակները մտադիր են Ֆրանսիայի սենատում Ադրբեջանին քննադատող բանաձև ընդունել, եթե դա էլ չօգնի, պահանջել, որպեսզի Փարիզը Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի:
-Հայ գերիների վերադարձի ֆրանսիական ջանքերի մասին Փարիզից պատմում է Նարե Թադևոսյանը:
 
2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Ֆրանսիացի մտավորականներն արձանագրել են, որ այդպիսով Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ ստանձնած պարտավորությունները:
 
Անն-Լորանս Պետել. (Բուշ-դյու-Ռոնի շրջանի պատգամավոր). «Ինձ համար Ադրբեջանը օրենքից դուրս մի երկիր է: Մինսկի հանձնախումբը կարող է և պետք է կատարի իր դերը, այն կարող է Ադրբեջանի վրա ճնշումներ անել, որպեսզի ազատ արձակվեն ռազմագերիները, սա անելու համար հարկավոր է քաղաքական կամք: Պետք է, որ նախագահ Բայդենը, նախագահ Պուտինը ևս ջանք չխնայեն, որպեսզի ռազմագերիների վերադարձ տեղի ունենա: Նախագահ Մակրոնը ռազմագերիների վերադարձի թեմայով շատ մտահոգ է և, դրա կողմնակիցն է, շատ է ցանկանում Հայաստանին օգնել նաև տնտեսապես: Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ Արցախի բնակչությունը վերադառնա իր հայրենիք, դրա համար նրանք գործադրում են վախի տարածում՝ ռազմագերիներին վնասելով, կամ սպանելով, որպեսզի մարդիկ դա տեսնեն և այլևս չվերադառնան Արցախ»:
 
Մտավորականները և քաղաքական գործիչները հիշեցրել են, որ Ադրբեջանի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները: Գործիչները շեշտել են, որ Ադրբեջանը ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում: Այդ ցուցանիշներ հաստատել են այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Freedom House-ը, Human Right Watch-ը և «Լրագրողներ առանց սահմանների»-ն:
 
Ֆրանսուա Պուպոնի. (Վալ դը Ուազի շրջանի պատգամավոր). «Ես իմ երկու գործընկերների հետ մոտ օրերս պետք է Ազգային ժողովում առաջարկեմ ընդունել մի բանաձև, որը կպահանջի վերադարձնել գերիներին, որպեսզի Ֆրանսիայի կառավարությունը կարողանա միջամտել: Եթե դա ևս արձագանք չստանա Ադրբեջանից, ապա Ֆրանսիան պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Մինսկի հանձնախումբը չկարողացավ կանխարգելել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, հիմա էլ չի կարողանում լուծել ռազմագերիների վերադարձի խնդիրը: Ալիևյան քաղաքականություն այլ կերպ, քան ատելության ցուցաբերում հայ ազգի նկատմամբ, չի կարելի մեկնաբանել: Ալիևը խոստացել է « հայերին վռնդել շների պես»։ Եվ նա դա ասել է ռազմական ագրեսիայի, ռմբակոծությունների և հանցանքների 44 օրերից հետո»:
 
Հաշվարկների համաձայն՝ նավթային բռնապետության բանտերում պահվում է մոտ երկու հարյուր հայ գերի։ Փետրվարի 26-ի մամուլի ասուլիսում Ալիևը հայտարարել է, որ նա այդ մարդկանց համարում է «ահաբեկիչներ»՝ հաշվի առնելով, որ նրանց ձերբակալումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո։ Կոչի հեղինակները հակադարձում են՝ զինվորներն այդ օրը գտնվում էին թակարդում՝ Հադրութի «գրպանում», որը հակամարտության հիմնական ճակատներից մեկն էր և հրադադարի ստորագրման պահին շրջափակված, սակայն թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ուժերի կողմից դեռևս չգրավված քաղաք էր։
 
Դանիել Կազարյան. (Ռոնի շրջանի պատգամավոր). «Մեզ անհայտ է, թե որքան ռազմագերի է գտնվում Ադրբեջանում, չգիտենք, ինչ պայմաններում են նրանք գտնվում, կա՞ն նրանց մեջ վիրավորներ, թե ոչ: Դա, իհարկե, սարսափելի փաստ է։ Human Rights Watch միջազգային հասարակական կազմակերպությունը հայտնում է, որ Ադրբեջանը կիրառել է անմարդկային վերաբերմունք, իրականացրել է ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական անձանց սպանություններ: Մինսկի խումբը պետք է գործի, որպեսզի ռազմագերիները վերադառնան։ Բաքվի վրա պետք է ճնշումներ կիրառեն, ես դեռևս պատերազմի օրերին եմ եղել Արցախում: Պետք է կրկին հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում ևս Ադրբեջանը խախտել է բոլոր օրենքները՝ օգտագործելով արգելված զինատեսակներ և սպիտակ ֆոսֆոր»:
 
Հոդվածի հեղինակները նշում են, որ պետք է հարգել հրադադարի մարդասիրական դրույթները: Նրանք համոզված են՝ դա կարևոր է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

  • Կիսվել: