շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում

Ֆրանսիացի լրագրողները շարունակում են Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը ներկայացնել միջազգային հարթակներում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Երևանը հյուրընկալել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լեռնագնաց Սիլվեն Տեսոնին և  լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, գրում է armenpress.am-ը:

Նրանք հետաքրքրված են Հայաստանի խնդիրներով, հոգսերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությամբ և պարբերաբար մեր երկրի անվտանգային հարցերի մասին բարձրաձայնում են իրենց հոդվածներով, ելույթներով: 

Սիլվեն Տեսոնն առաջին անգամ 1994 թվականին է այցելել Հայաստան հեծանիվով ճամփորդության ընթացքում: Սիրել է մեր երկիրն ու նրա նկատմամբ հետաքրքրությունը պահպանում է մինչ օրս:

Երկրորդ այցը տեղի է ունեցել Ժան-Քրիստոֆ Բյուիսոնի ուղեկցությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին: 

«Վերադառնալով Փարիզ՝ Հայաստանի աջակիցների մի խումբ ստեղծեցինք՝ արտիստներ, լրագրողներ, գրողներ, երաժիշտներ, մեզ միացան նաև Աստղիկ Սիրանոսյանն ու Անտուան Ագուջյանը: Մեր առաջին խնդիրն էր իրազեկել հասարակությանն ու կառավարությանը Հայաստանի խնդիրների մասին: Դա արել ենք, որ Եվրոպան չլքի Հայաստանը, որ քաղաքական գործիչները շարունակեն պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք ագրեսիայի են ենթարկել Հայաստանը, և անուններ հնչեցնեն: Այդ ճնշումը կշարունակվի, որպեսզի ագրեսորներն առաջ չգան, որպեսզի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները մնան և ապրեն Հայաստանում»,-ասում է Սիլվեն Տեսոնը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: