Ֆրանսիացի համանախագահը 4 օր Երևանում էր. Ինչ է առաջարկում Փարիզը
Lragir.am-ը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահ Բրայս Ռոքֆոն 4 օր Երևանում էր և հանդիպել է Հայաստանի ղեկավարների հետ։ Ինչի՞ մասին է խոսել պարոն Ռոքֆոն հայ պաշտոնյաների հետ, Փարիզը նոր առաջարկներ ունի՞։
44-օրյա պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Ազգային ժողովի երկու պալատներն ընդունեցին Արցախը ճանաչելու անհրաժեշտության և 1994 թվականի շփման գծին վերադառնալու մասին բանաձևեր։ Բացի այդ, նախագահ Մակրոնը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանի կողմից դիմելու դեպքում նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Եղել են այլ նախաձեռնություններ, սակայն հայկական կողմը պատասխանել է «եռակողմ հայտարարություններին» հավատարիմ մնալու երդումով։
Ներկայում Հայաստանի կառավարությունը սկսել է զգուշորեն ակնարկել, որ Երևանը կարող է միջազգային աջակցության կարիք ունենալ: Նա ասել է, որ սահմանները ճշտելիս պետք է օգտագործել դե յուրե նշանակություն ունեցող փաստերն ու փաստարկները, որպեսզի ճանաչվի դրա լեգիտիմությունը միջազգային հանրության կողմից և դրա հիման վրա սահմանների շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ասել է Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ միջազգային հանրությունն ավելի ուշադիր կլինի սահմանների ողջ երկայնքով անվտանգության միջավայրին»։
Մանրամասները՝ այստեղ: