Faberlic ընկերության հիմնադիրը կուսակցություն է ստեղծել
Faberlic ընկերության հիմնադիր Ալեքսեյ Նիչաևը կգլխավորի նոր կուսակցությունը, որի անունը դեռևս չի նշվում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Ձեռնարկության նախկին համասեփականատեր ձեռներեց Ալեքսանդր Դովանկովի խոսքով՝ կուսակցության համագումարը նշանակված է 2020 թվականի մարտի 1-ին, փաստաթղթերը ներկայացվել են 2019-ի դեկտեմբերին:
Գրանցվելուց հետո կուսակցությունը մտադիր է մասնակցել տարբեր մակարդակների ընտրություններին Ռուսաստանի ավելի քան 20 շրջաններում, ներառյալ՝ Պետդումայում: