կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԺԿ-ն կոչ է արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել ԼՂ-ի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը

ԵԺԿ-ն կոչ է արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել ԼՂ-ի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

"ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին Այսօր տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը":

  • Կիսվել: