շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվս մեկ դաշինք Հայաստանի քաղաքական երկնակամարում

Եվս մեկ դաշինք Հայաստանի քաղաքական երկնակամարում

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ուրվագծվում է ևս մեկ նախընտրական, պրոռուսական ուղղվածություն ունեցող դաշինք:

Ինչպես հայտնում են InfoPort.am-ի աղբյուրները ներկայումս դաշինք կազմելու շուրջ ինտենսիվ բանակցում են «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, հանրահայտ երգիչ «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Արմենիան, նրա զինակից «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ինչպես նաև ՀԱՍԱԿ ռոմանտիկ հապավումով («Հանուն սոցիալական արդարության») կուսակցության լիդեր Արման Ղուկասյանը:

Դեռևս հայտնի չէ, թե այս երեք քաղաքական այրերից ով կգլխավորի նորաստեղծ դաշինքը: Սակայն հայտնի է, որ դաշինքը ֆինանսավորվում է ռուսական աղբյուրներից:

Նշենք նաև, որ սա երրորդ ընդդիմադիր դաշինքն է, որ ձևավորվում է ընտրություններին ընդառաջ` մի դաշինքում համախմբվել են Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն և նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի առաջնորդած «Հայրենիքը»:

Երկրորդ դաշինքը ստեղծվել է երկրորդ նախագահ Ռորեբտ Քոչարյանի առաջնորդությամբ` այստեղ հանգրվանել են «Դաշնակցությունը» և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը: Ըստ InfoPort.am-ի տվյալների, նրանց շարքերը կարող է համալրել նաև Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը: Հատկանշական է, որ այս երեք դաշինքները դեռևս նախընտրական անվանումներ չունեն:

  • Կիսվել: