շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրոպայի խորհուրդը աջակցում է հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին. Էդմոն Մարուքյան

Եվրոպայի խորհուրդը աջակցում է հայ ռազմագերիների վերադարձման գործընթացին. Էդմոն Մարուքյան

Ստրասբուրգում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:

«Հայկական պատվիրակության համար առաջնահերթություն էր հայ ռազմագերիների խնդրի բարձրաձայնումը, նրանց վերադարձի խնդիրների հանրայնացումը և միջազգային ճնշման կոնսոլիդացումն ընդդեմ Ադրբեջանի, որպեսզի վերջինս ետ վերադարձնի հայ ռազմագերիներին»,-այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ հայ ռազմագերիների հարցը ոչ միայն հայ պատվիրակների, ՀՀ-ի խնդիրն է, այլ ամբողջ եվրոպական տարածքի: Եվրոպացի պատվիրակներն իրենց աջակցության խոսքն են ասել և հիմնավորել, թե ինչո՞ւ Ադրբեջանը անմիջապես պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին:

«Մոնիթորինգի հանձնաժողովը, որ Եվրոպայի խորհրդի ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է, ընդունեց հայտարարություն, որով կոչ է անում Ադրբեջանին անմիջապես, անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: