հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Եվրոպական ազատ դաշինքը լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Եվրոպական ազատ դաշինքը լիակատար համերաշխություն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին

Եվրոպական խորհրդարանում ներկայացված (Կանաչների հետ դաշինքով) Եվրոպական ազատ դաշինք կուսակցությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Հայաստանին ու Արցախի ժողովրդին: 

«Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Մենք լիովին համերաշխ ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ: Հայոց ցեղասպանությունը պետք է հիշել և ճանաչել»,- նշված է Եվրոպական ազատ դաշինքի գրառման մեջ, որին կից օգտագործվել են նաև Հայոց ցեղասպանության և ճանաչման հեշթեգները:

  • Կիսվել: