շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

Եվրանեսթ ԽՎ-ում տապալվել է ատոմակայանի հարցով Ադրբեջանի հերթական նախաձեռնությունը

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի պատվիրակության անդամները այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսով հանդես եկան՝ ներկայացնելով վերջին նիստին կատարած աշխատանքները: Հիշեցնենք, որ նիստը տեղի է ունեցել ապրիլի 19-ին և 20-ին:

«Ապրիլի 19-ին տեղի ունեցան քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ հարցերով 4  հանձնաժողովների նիստեր, որտեղ ելույթներ ունեցան մեր պատվիրակության անդամները: Վեհաժողովում տեղի ունեցավ լայն քննարկում, որը կապված էր COVID-19 համավարակի հետ: Մեզ համար բնականաբար առաջնահերթ թեման եղել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով պայմանավորված ռազմագերիների վերադարձի հարցը: Պետք է ասեմ, որ այս հարցի շուրջ եվրոպացի գործընկերների մոտ կա լայն կոնսենսուս»,-ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթ են ունեցել և նշել են, որ Ադրբեջանը անպայման պետք է կատարի իր պայամանավորվածությունը:

Պատգամավորն ասաց, որ բարձրացրել են նաև Ադրբեջանում բացված պուրակի և այդ երկրում հայատյացություն քարոզելու հարցերը:

  • Կիսվել: