չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացվել է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը. Մարիա Կարապետյան

Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացվել է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը. Մարիա Կարապետյան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի  «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում բարձրացվել է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը:

Այս մասին ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում  նախատեսվել է հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում:
 

««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում:

Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը:

  • Կիսվել: