կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրամիությանը մոտենալու Հայաստանի ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել, բայց երկկողմ քաղաքական կամք կա. Բորել

Եվրամիությանը մոտենալու Հայաստանի ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել, բայց երկկողմ քաղաքական կամք կա. Բորել

Մենք գտնվում ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների պատմական փուլում: Դրանք երբեք ավելի ուժեղ չեն եղել, քան այսօր: Եվրախորհրդարանի նիստում Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այսօր փոխանցել  է փոխնախագահ Յուտա Ուրպիլայնենը։

Բորելն իր ելույթի տեսքտում հիշեցրել է, որ վարչապետ Փաշինյանը շատ հստակ ուղերձ է հղել՝ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանը։

«Գալիք ճանապարհը երբեմն կարող է դժվար լինել: Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրել են քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարվել մեկ օրում։ Բայց երկու կողմերի հստակ քաղաքական կամքը մեզ թույլ կտա առաջ գնալ մեր գործընկերության խորացման և ընդլայնման գործում»,-նշել է Բորելը՝ հավելելով, որ արդեն իսկ ունեն «լավ հիմք, ամուր շրջանակ՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

  • Կիսվել: