Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման մասով Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի դաշնակիցների հետ
Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Մենք տեսնում ենք էական ռիսկեր՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու օրենսդրորեն ամրագրված նախապատրաստական աշխատանքների հետ, որոնք, ի դեպ, Հայաստանի իշխանությունները իրականացնում են առանց ԵԱՏՄ դաշնակիցների հետ որևէ խորհրդակցության», - «ՌԻԱ»-ին ասել է Աղասանդյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում օրերս հայտարարեց, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։



