չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան

Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան

Եվրոպական խորհրդարանի կողմից քվեարկվել եւ ընդունվել են Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները. ՀՀԿ-ի դերակատարումը, որ Հայաստանի զեկույցի մեջ նշված լինի Արցախի ինքնորոշման իրավունքը, շատ մեծ է: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել, այդ թվում նաեւ Ադրբեջանի վերաբերյալ, եւ նույնիսկ Ադրբեջանի զեկույցի մեջ նշված է Արցախի ինքնորոշման իրավունքը՝ հղում անելով Բորելի հայտարարության վրա: Սրանք կարեւորագույն կետեր են բոլոր այն հրաշքների համար, որոնք ասում են, թե միջազգային հանրությունը մեզնից նշաձողն իջեցնելու ակնկալիքներ ունի:

Եվրոպական խորհրդարանում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զեկույցներում հստակորեն նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին եւ ՀՀԿ-ն իր կուսակցական դիվանագիտությունը շարունկելու է օգտագործել ի նպաստ մեր երկրի»,-ասաց նա:

  • Կիսվել: