Հայկ Մամիջանյանը ԱՊՀ ՄԽՎ դիտորդներին ներկայացրել է իր մտահոգությունները նախընտրական իրավիճակի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հունիսի 5-ին հանդիպել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը շնորհակալություն է հայտնել այցի համար, նշել, որ այս ընտրությունները շատ կարեւոր են մեր երկրի համար: Խմբակցության ղեկավարն առանձնահատուկ արժեւորել է ընտրական գործընթացի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը:
Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի համակարգող Ժակիպ Ասանովը նշել է, որ Հայաստան են ժամանել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով: Նա ներկայացրել է դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները:
Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է իր դիտարկումներն ու մտահոգությունները ներքաղաքական, նախընտրական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձել Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխություններին:
Խմբակցության ղեկավարը պատասխանել է դիտորդական խմբի անդամների՝ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին վերաբերող հարցերին:



