շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյա՞նը լինի, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը. վարչապետ

Եթե ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյա՞նը լինի, թե՞ Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը. վարչապետ

Եթե ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե այդպիսի ընտրություն պիտի լինի՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե Հայաստանի Հանրապետությունը, թող չլինի Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ նման ընտրություն երբևէ որևէ մեկը չի էլ կարող քննարկել։

Ինչ վերաբերվում է երկարաժամկետ տեսլականին, ճիշտ կլինի, որ ես այդ մասին պաշտոնական հայտարարություն անեմ այն բանից հետո, երբ այդ թվում խորհրդարանական մեծամասնության հետ մենք պատշաճ և մանրամասն քննարկումներ կունենանք։

Ես աշխատանքային ֆորմատներում արդեն մի քանի անգամ խոսել եմ իմ պատկերացնումների և հնարավորությունների մասին, բայց, քանի-որ մենք խոսում ենք երկարաժամկետ և ռազմավարական հեռանկարի մասին, ճիշտ կլինի, որ դրա վերաբերյալ ունենանք քննարկումներ, և ձևավորվի թիմային ըմբռնում, որովհետև իմ անձնական տեսակետը ներկայացնելը... Իսկ որպես վարչապետ՝ տեսակետը ներկայացնելու համար մենք պետք է այդ քննարկումներն ունենանք...»:

  • Կիսվել: