շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե վարչապետի աթոռին նստած անձը շարունակաբար ոտնահարում է Սահմանադրությունը, ժողովրդի բնական իրավունքն է ապստամբել կառավարության դեմ. Սաղաթելյան

Եթե վարչապետի աթոռին նստած անձը շարունակաբար ոտնահարում է Սահմանադրությունը, ժողովրդի բնական իրավունքն է ապստամբել կառավարության դեմ. Սաղաթելյան

Այսօր Շարժումը ևս մի պատասխանատվութուն ստանձնեց՝ մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և պահպանելու համար: Այս մասին այսօր ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ երթի ընթացքում, Կառավարության շենքին հասնելով, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ Փաշինյանին թույլ չեն տալու սահմանադրական կարգը տապալելով՝ հաստատել մեկ մարդու դիկտատուրա: 

Ելույթից հետո լրագրողներ հարց ուղղեցին ապստամբելու վերաբերյալ Սաղաթելյանի հայտարարությանը, որին ի պատասխան՝ նա նշեց. ՛՛Եթե վարչապետի աթոռին նստած անձը շարունակաբար ոտնահարում է երկրի Սահմանադրությունը՝ յուրացնելով իշխանությունը, ձեռնարկում է ապօրինի քայլեր, ժողովրդի բնական իրավունքն է ապստամբել այդ կառավարության դեմ՛՛:

Հարցին՝ իր կարծիքով՝ նման հայտարարության համար իրավապահների ուշադրության կենտրոնում կհայտնվի՞, Սաղաթելյանն ասաց. ՛՛Մենք հայրենիք ենք կորցրել, դուք ինձ ինչ-որ քրեական գործո՞վ եք վախեցնում: Մինչև վերջին շունչը պայքարելու եմ Նիկոլի, նիկոլիզմի դեմ Հայաստանում: Իրավապահները թող հիմա գնան, այդ խելագարին ձերբակալեն հայրենիքը ծախելու, դավաճանելու, այսքան զոհերի համար: Երկրի սահմանադրական կարգը Նիկոլը նախագահի հետ տապալել է: Արդեն 4 քրեական գործ կա, մի գործ այս կողմ-այն կողմ... Երկրում կա մի կալանավոր, Նիկոլն է լինելու՛՛,-ասաց Սաղաթելյանը:

  • Կիսվել: