շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ. Սաղաթելյան

Եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ. Սաղաթելյան

Մենք հավաքվել ենք այստեղ՝ հասկացնելու իրեն (վարչապետ Նկոլ Փաշինյանին-խմբ.), որ հանկարծ չշփոթի, հատուկ գործողություններ անի, եթե որևէ սյունեցու գլխից մազ պակասի, կամ փորձեն ձերբակալել, հետապնդել, պատասխանը ստանալու են շատ կոշտ և խիստ: Այս մասին կառավարական առանձնատան մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց. ՛՛Սյունիք այցելելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձ էր անում հերթական անգամ ցույց տալու, որ ՀՀ-ում կարող է շրջել, բայց սյունեցիները արգելեցին, անպատվեցին, հետապնդեցին, հերթական անգամ ապացուցեցին, որ դավաճանը մեր երկրում տեղ չունի և պետք է հեռանա՛՛: 

Լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություն շրջանառվեց, որ հնարավոր է՝ խուսափեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից, այդ պատճառով էր Փաշինյանը գնացել Սյունիք, երեկ էլ Սյունիքի ոստիկանության ղեկավար կազմը փոխվեց, և հարցին՝ հնարավո՞ր է հենց այս ճանապարհով հետ կանգնեն ընտրություններից, Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք միշտ նշել են, որ Նիկոլ Փաշինյանն ամեն վայրկյան կարող է խուսափել ընտրություններից, և նրա որևէ հայտարարություն իրենց համար հիմք չէ:

՛՛Նա որքան մնա իշխանության, այս քաոսը ավելի է խորանալու՝ ի վնաս պետության, ժողովրդի, պետականության: Իր օր առաջ հեռանալը բխում է մեր երկրի շահերից՛՛,-ասաց Սաղաթելյանը:

  • Կիսվել: