կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխանատվություն կրի․ Ալեն Սիմոնյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխանատվություն կրի․ Ալեն Սիմոնյանը՝ Վահե Գրիգորյանի մասին

Եթե Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը խախտել է օրենքը, պետք է միանշանակ պատասխանատվություն կրի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա կարծիքով՝ աշխատանքի գնալու-չգնալու, իրավական լինել-չլինելու հարցը ներքին կանոնադրությունով լուծվում է։

Պատասխանելով Վահե Գրիգորյանի՝ ՍԴ աշխատանքներին չմասնակցելու մասին հարցին, Սիմոնյանը նշեց․

«Ես կարծում եմ՝ հարցը պետք է ուղղել  Վահե Գրիգորյանին։ Այո, մեր ընտրած թեկնածուն է, բավականին բարձր ձայներով ընտրվել է, բայց ես չեմ պատրաստվում գնահատական տալ, որովհետև ճգնաժամի մեջ գտնվող ՍԴ-ի դատավորներից մեկի հայտարությունը ես չեմ պատրաստվում մեկնաբանել։  Եթե խախտել է օրենքը և եթե մենք պարզենք խախտվել է օրենքը, պետք է միանշանակ պատասխանատվություն կրի, լինեմ ես, Վահե Գրիգորյանը, թե Հրայր Թովմասյանը»։

  • Կիսվել: