շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը․ Այվազյան

Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը․ Այվազյան

Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։

Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պետք է  կառուցել ներքին ու տարածաշրջանային այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները։

Նա նշեց, որ պատմության մեջ երբեք չի եղել հարատև խաղաղություն։

«Խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը, որը  կբալանսավորի մեր հակառակորդի ծավալապաշտական ձգտումները»,- ասաց Այվազյանը։

Նա ասաց՝ եթե հույս ունենային, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէին հեռանա։

«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել։ Անկեղծ ասած՝ ես ու իմ բոլոր գործընկերներն, իսկապես, ուրախ կլինեինք, որ սխալված լինեինք, բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»,- հավելեց  ԱԳ նախկին նախարարը։

  • Կիսվել: